Հայաստանի թիմն ունի արժանիքներ, մենք դա տեսանք: Այս մասին «Եվրո 2016» ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Ֆրանսիա – Հայաստանի խաղից հետո NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ Լիոնի ֆուտբոլիստ Մաթյո Վալբուենան:

«Հայաստանի ազգային հավաքականի շատ ֆուտբոլիստներ հանդես են գալիս Ռուսաստանի առաջնությունում, որտեղ ես էի խաղում նախորդ տարի: Հայաստանի թիմն ունի արժանիքներ, մենք դա տեսանք: Առաջին խաղակեսում կարող էինք գոլ բաց թողնել: Հայերը լավ թիմ ունեն պետք է շարունակել նույն ոգով»,-ասաց նա:

Հարցին թե ո՞վ էր լավագույնը հայերի կազմում, Վալբուենան պատասխանեց.

«Մենք գիտենք Հենրիխ Մխիթարյանին՝ Բորուսիայից: Նա շատ լավ ֆուտբոլիստ է»:

Վերա Մարտիրոսյանը՝ Նիսից