Ճապոնիայի արդարադատության նախարարությունը մամուլի ներկայացուցիչներին թույլ է տվել ներկա լինել մահապատիժներին։

Այս որոշումն ընդունվել է Ճապոնիայի արդարադատության նախարար Կեյկո Տիբայի կողմից, ով ավելի վաղ՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ ներկա էր գտնվել մահապատժի իրագործմանը։ Տոկիոյի բանտերից մեկում նրա աչքի առջեւ կախել էին երկու մարդու, հայտնում է Право.RU-ն։

Նշենք, որ Ճապոնիայի բանտերում ներկայումս պահվում է մահապատժի դատապարտված 107 մարդ։