Ցանկացած երեւանցու երազանքն է, որ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում ստանալ եւ ես շատ ուրախ է այդ պարգեւի համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ով «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարության շրջանակում, ի թիվս այլոց արժանացավ Երեւանի պատվավոր քաղաքացի կոչման։ (ֆոտոռեպորտաժ)

Երեւանի պատվավոր քաղաքացի կոչում ստացան նաեւ կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը, երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը եւ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը:

Լրագրողների հետ զրույցում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նշեց. «Ես շատ ուրախ եմ, որ երեւանցի եմ, Երեւան իմ սիրելի քաղաքն է, սակայն կուզենամ, որ այն այնքան զարգանա, որ բոլոր արտասահմանցիները ցանկանան գալ Երեւան եւ տեսնել այն»:

Նշենք որ Երեւանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած տոնական միջոցառումից հետո ավանդական դարձած շքերթին այս տարի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չմասնակցեց: