Մոլդովայի իշխող կոալիցիայում ներառված Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՄԼԴԿ) գրասենյակի առջեւ մի քանի տոննա կղկղանք են թափել: Այս մասին գրում է «Պանորամա» պարբերականը:

YouTube-ում տեսանյութ է հրապարակվել՝ «Քիշնեւում ՄԼԴԿ-ի գրասենյակի առջեւ 3.5 տոննա կղկղանք է թափվել: Սա միայն սկիզբն է: Ցանկանում ենք հետ վերադարձնել միլիարդը» գրությամբ:

Pro TV-ի փոխանցմամբ, ոստիկանությունը ձերբակալել է իրավախախտին: Նրան տուգանք է սպառնում:

Սոցիալական ցանցերում դեպքը կապում են մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող բողոքի ակցիաների հետ: Որոշ օգտատերեր ակնարկում են, որ արարքի հեղինակը կարող է լինել ընդդիմադիր «Մեր կուսակցության» առաջնորդ Ռեատո Ուսատին, ով հայտնի է ՄԼԴԿ-ի նախագահ, Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի հանդեպ ատելությամբ: