Թուրքիայի Անթալիա նահանգի Քեմերի շրջանում ծովում խեղդվել է ռուսաստանաբնակ հայտնի հայ գիտնական Սարգիս Քարամյանը:

Թուրքական Sabah պարբերականի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 11-ի երեկոյան Քեմերի շրջանում ծովում լողալու ժամանակ երկու հոգի են խեղդվել։ Դիակները դուրս հանելուց հետո հայտնի է դարձել, որ 2 խեղդվածները ռուսաստանցի գիտնականներ են, որոնցից մեկը հայ Սարգիս Քարամյանն է։

Սարգիս Քարամյանը ատոմային հետազոտությունների մի ինստիտուտում էր աշխատում։