Ոստիկանները կասեցրել են էթնիկ, քրեական խմբավորումների գողական հավաքը։ 

Ոստիկանները եւ Արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակիցները  կասեցրել են Մոսկվայի էթնիկ քրեական խմբավորումների հավաքը, որն ընթանում էր քաղաքային ռեստորաններից մեկում, փոխանցում է  НТВ-ն։

Կարգ ու կանոնի պահապանները հանցավոր միջավայրի ավելի քան  40 պարագլխի եւ ակտիվ մասնակցի են ձերբակալել, այդ թվում նաեւ՝ երեք օրենքով գողի՝ Վիտալի Իզգիլովին՝ Վիտալիկ մականունով, Ռոման Լոմտաձեին, որը հայտնի է որպես Մուսուս, եւ Շալվա Խուչուային՝ Ռոկո մականունով։ 

Ինչպես հաղորդել են ՌԴ ՆԳՎ-ից, քրեական հեղինակությունները ցանկացել են քննարկել մայրաքաղաքի տարածքում ազդեցության գոտիները եւ ֆինանսական հոսքերի վերաբաշխումը։