92-ամյա Ջեք Սթեֆանն առաջին անգամ թռել է պարաշյուտով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ամերիկացի վետերանը որոշել է ապացուցել, որ տարիքն ընդամենը թիվ է:
Թռչելով պարաշյուտով, 92-ամյա տղամարդը հայտնվել է այդ սպորտաձեւի տարիքային ռեկորդակիրների շարքում, հաղորդում է NTDTV-ն:
Նրա վետերան ընկերները մտածել անգամ չէին կարող, որ այդ տարիքում կարելի է նման քայլի գնալ: Ջեքը թռել է 4 հազար մետր բարձրությունից, ինստրուկտորի օգնությամբ:











