«Արեւլյան Սիբիր – Խաղաղ օվկիանոս» նախագծի շրջանակում Ամուրի մարզի Սկովորոդինո քաղաքում օգոստոսի 29-ին շահագործվել է Ռուսաստան – Չինաստան նավթամուղը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РБК-ը:

ՌԻԱ Նովոստին նշում է, որ խողովակի ռուսական հատվածը նավթով լցնելու սկզբում Պուտինը ասել է, որ այս գաղափարը ծնվել է վեց տարի առաջ: Մոսկվա կատարած այցի ժամանակ նման նախաձռենությամբ հանդես էր եկել Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոն: Չինական հատվածի շինարարության ավարտին կա դեռ 930 կմ:

Նախագծի ամբողձական թողարկումից հետո Ռուսաստանը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կառաքի տարեկան 30 միլիոն տոննա նավթ: