Թաիլանդում փիղը պաշտպան է կանգնել իր տիրոջն այն բանից հետո, երբ վերջինս կռվի տեսարան է սարքել ընկերների հետ:
Տղամարդը ձեւացրել է, թե իր վրա հարձակվել են: Մոտակայում գտնվող փիղը մոտեցել է կռիվ անողներին եւ քշել իր տիրոջը «նեղացնողներին»: Հետո կնճիթը մեկնել է տիրոջը՝ օգնելով նրան ոտքի կանգնել, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:
Հուզիչ պահը տեսագրել են եւ տեղադրել համացանցում:











