Սեպտեմբերի 2-3-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կայցելի Ադրբեջան պաշտոնական այցով, հաղորդում է  Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, թե այցի հիմնական թեման լինելու է պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումն ու այդ համատեքստում Սամուր գետի ռեսուրսներից ռացիոնալ օգտվելու համաձայնագիրը:

Բացի այդ, քննարկվելու են տնտեսական համագործակցության եւ հումանիտար կապերին վերաբերող հարցեր:

Նշենք, որ օգոստոսի 19-21-ին կայացել է Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան: