Իրանի ԱԳ նախարարությունը դյուրացնում է վիզային ռեժիմը: Հիմա 190 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիները, կարող են 30-օրյա զբոսաշրջային վիզա ստանալ հենց օդանավակայանում: Ընդ որում, այն կարելի է եւս 15 օրով երկարացնել:
Ավելի վաղ զբոսաշրջիկներին վիզա էին տրամադրում 14-օրյա ժամկետով՝ առանց երկարացնելու իրավունքի: Նորարարությունը կտարածվի Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ուզբեկստանի, Իսպանիայի, ԱՄԷ-ի, Ռումինիայի, Կուբայի, Ուկրաինայի եւ մի շարք այլ պետությունների քաղաքացիների վրա: Թեհրանը խոստացել է նաեւ մեկ տարվա ընթացքում անցնել էլեկտրոնային վիզայի:
Argumenti.ru-ի փոխանցմամբ, վիզային կանոնների փոփոխությունը վկայում է այն մասին, որ Իրանի իշխանությունները պատրաստվում են արտասահմանյան հյուրերի հոսքի: Երկրում վստահ են, որ պատժամիջոցների չեղարկումն արեւմտյան զբոսաշրջիկներին կստիպի նորովի վերաբերվել Իրանի մշակութային եւ պատմական գանձերին:




























