Անցյալ գիշեր Հյուսիսային Իրաքում քուրդ պատանդներ մի խմբի ազատագրման գործողության ընթացքում ամերիկյան հատուկ ջոկատային է զոհվել: Այդ մասին տեղեկացրել է CNN-ը:

Աղբյուրից ստացված նրա տվյալներով,  գործողության նպատակը  70 քուրդ պատանդի ազատագրումն էր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Սա «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ցամաքային գործողության ընթացքում ամերիկյան զինվորականի զոհվելու առաջին դեպքն է», նշվում էր ռեպորտաժում: