ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները վատ չեն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանը:
«Ես ի՞նչ ունեմ Սամվել Ալեքսանյանի հետ, որ վատ լինեմ: Վարչության անդամ ա, հայ մարդ ա, իմ վատը ո՞րն ա», – ասաց Մանվել Գրիգորյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ նրանց հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Ալեքսանյանը դադարել է ֆինանսավորել ԵԿՄ–ին, Մանվել Գրիգորյանը պատասխանեց։
«Բայց ինչի՞ չի օգնում, ո՞վ ա ասում` չի օգնում։ Միշտ էլ եթե դիմում են, օգնում ա, ի՞նչ կապ ունի երկրապահին, թե նենց ա, սաղ վախտ էլ պետությանն օգնում ա, գնացեք տեսեք` բյուջեին ինչքան փող ա տալիս, իսկ էդ բյուջեի փողերը գնում ա հայ ժողովրդին, ծնողներին ա օգնում, ովքեր երեխաներ են բերում։ Ալեքսանյան Սամոյի ու նմանատիպ մարդկանց փողերով սաղ էլ օգտվում են։ Ով էսօր բյուջեին փող ա տալիս, սաղ էլ օգտվում են»,–ասաց Մանվել Գրիգորյանը։











