Սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի ճակատը պայքարում է, որովհետեւ դա իշխանությունների նախագիծն է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
«Ինչ էլ դնեն, մեկ ա ասելու են՝ լավ չի, քննադատողները պիտի քննադատեն: Ըլլի տենանք, եթե վատ ըլլի, նոր կմեղադրենք: Եթե պիտի Նաստրադամուս աշխատենք, էդ արդեն սխալ է: Երկիրը էթում է առաջ, մենք խի՞ պիտի հետ մնանք։ Բացի մի էրկու բանից` էրեխա բերելը, էդ տղամարդկանց մասին ա, դավաճանել ծնողներին, մնացածը բաները պտի աշխարհի հետ քայլենք»,-ասաց Մանվել Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը հոկտեմբերի 10-ից սկսվել է:











