«Ոչ»-ի ճակատի մոտ ոչինչ չի հաջողվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, որն այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
«Ոչ մի բան էլ չի հաջողվի իրանց մոտ, որովետեւ ժողովուրդն ուզում ա լավ ապրի»,- ասաց Սեյրան Սարոյանը:
Նրա խոսքով, «Ոչ»-ի ճակատի անդամները բացատրություն չունեն, թե ինչու են դեմ սահմանադրական փոփոխություններին: «Իրանք թող բացատրեն՝ ինչի՞ չեն ուզում: Մենք ասում ենք՝ էս ա, մենք մեր ժողովրդի, երեխեքի համար ենք անում, իրանք խի՞ չեն ուզում, իրանք ո՞ւմ են ուզում: Էդ ո՞ւմ համար են պատրաստում էդ մեծ իշխանությունը»,- ասաց նա:
Նշենք, որ դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի: Մինչ այդ փոփոխություններին կողմ եւ դեմ ուժերը, որոնք հանդես են գալիս «Այո»-ի եւ «Ոչ»-ի ճակատներով, քարոզարշավ կանցկացնեն:
Նշենք, որ փոփոխություններով սահմանվում է անցնել կառավարման խորհրդարանական համակարգի:











