Բիզնեսի զարգացման եւ բրենդի իմիջի ձեւավորման ռազմավարության մշակման շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան» բանկը որոշում է ընդունել անցկացնել ՀՀ բանկային համակարգի ընդհանրացված հետազոտում: Հետազոտումն իրականացվել է միջազգային հետազոտական ընկերության կողմից: Հարցումներն անց են կացվել Հայաստանի 5 խոշոր քաղաքներում` Երեւան, Գյումրի, Վանաձոր, Կապան եւ Արմավիր: Ըստ այդմ, պարզվել է, որ Բանկի ընդհանուր իմացությունը կազմում է 82 տոկոս:
Հետազոտումը նաեւ ցույց է տվել «ՎՏԲ-Հայաստան» բանկի ուժեղ կողմերը, որոնք են Բանկի հանդեպ վստահությունը, նրա հեղինակավոր, կայուն լինելը, հաճախորդների նկատմամաբ բարեխիղճ, օբյեկտիվ եւ ազնիվ վերաբերմունքը, այն, որ մասնաճյուղերի հարմար տեղաբաշխվածություն ունի, մասնաճյուղերի լայն ցանց ունի եւ գործում է արագ:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկը ներկա դրությամբ, ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ:




























