Փաստը, որ ՄԱԿ-ը քննարկելու եւ, հնարավոր է, ընդունել է Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ բանաձեւը, ինչ-որ արտասովոր բան չէ: Օգոստոսի 31-ին հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա խոսքով, ՄԱԿ-ում ավելի քան 200 բանաձեւ է ընդունվել Իսրայելի մասով, ընդ որում՝ բավական կոշտ, բայց Իսրայելի մոտ ամեն ինչ նորմալ է:
«Մենք արդեն գիտենք, որ «կողմ» են քվեարկելու Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրները, դա կասկածից դուրս է, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները հանդես կգան առավել կառուցողական դիրքերից»,- նկատել է Բոզոյանը՝ հավելելով, որ եթե բանաձեւի ընդունումը հանգեցնի Ադրբեջանի հատուկ քայլերի, կա միայն մեկ ելք. Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը պետք է անհապաղ ճանաչի ԼՂՀ անկախությունը եւ պաշտոնապես իրեն հռչակի նրա շահերի պաշտպան»:




























