Մինչեւ տարեվերջ հնդկական Reliance Communications եւ կանադական DataWind ընկերությունները կթողարկեն աշխարհում ամենաէժան սմարթֆոնները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Economic Times թերթը:
Նորույթը կարժենա 999 ռուփի կամ 15 դոլար:
«Մեր նպատակն է մինչեւ 1000 ռուփի արժողությամբ սմարթֆոն թողարկել: Այն կաշխատի Linux օպերացիոն համակարգով»,- ընդգծել է DataWind-ի տնօրեն Սունիթ Սինգհ Տուլին:
Միաժամանակ նոր սմարթֆոնների գնորդները նաեւ մեկ տարով անվճար ինտերնետից օգտվելու հնարավորություն կստանան:





























