Մինչ Ադրբեջանը փորձում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից, Հայաստանը պետք է սկսի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթաց, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
«Այդ պայքարի առաջամարտիկը պետք է լինի Հայաստանի Ազգային Ժողովը, եւ մենք պետք է օրինակ վերցնենք Կոսովոյից»,- նկատել է Ռուստամյանը: Նա նաեւ ընդգծել է, թե Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացին պետք է նպաստի Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմա-քաղաքական տանդեմի ստեղծման պայմանագիրը: «Այդկերպ, թուրք-ադրբեջանական տանդեմին հակադրվելու է հայ-ղարաբաղյան տանդեմը»,- ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ առաջիկայում մտադիր է պաշտոնապես հանդես գալ նման առաջարկով: Նրա խոսքով, քանի դեռ Հայաստանի իշխանությունները իրենք չեն գնացել Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, միջազգային հանրությունը չի քննարկի այն: Միեւնույն ժամանակ, ըստ Ռուստամյանի, Հայաստանի իշխանություններն այդ հարցում վախվորած քալեր են անում:
Ռուստամյանը նաեւ բարձրացրել է ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցը:



























