Թուրքական Bugun TV եւ Kanalturk հեռուստաալիքների եթերները ոստիկանների գործողությունների հետեւանքով անջատվել են հենց ուղիղ եթերում։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 28-ի երեկոյան ոստիկանները մտել են միեւնույն հոլդինգին պատկանող Bugun TV եւ Kanalturk հեռուստաալքիների գրասենյակներ եւ խուզարկություններ իրականացրել, որի ժամանակ հեռուստաալքիները ուղիղ եթեր են ցուցադրել ոստիկանության գործողությունները։

Ուղիղ եթերը շարունակվել է մինչ այն պահը, երբ ոստիկաններն անջատել են 2 հեռուստաալքիների եթերները։

Այս դեպքը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, քանի որ հիշյալ երկու հեռուստաալքիները կապված են Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ եւ խիստ քննադատության են ենթարկում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։