Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի Կորֆովսկի ավանում պայթյունի հետեւանքով փլուզվել են շենքերից մեկի մուտքի 3 հարկերը: Փլատակներից դուրս է բերվել 5 մարդու մարմին, այդ թվում մեկ երեխայի: Երեք մարդ, այդ թվում փոքրիկ աղջնակ, տեղափոխվել են հիվանդանոց: Շրջանում արտակարգ ռեժիմ է հաստատվել:

Բացի այդ, փլատակներից դուրս են բերել երկու մարդու, որոնց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել, եւս 8 անձինք ինքնուրույն կարողացել են փրկվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

ՆԳՆ տեղի վարչության տվյալներով, այդ մուտքում բնակվում է 17 մարդ: