Քալիֆորնիայում սատկել է անգլիական բուլդոգ Թիլմանը, որն աշխարհում ամենահայտնի սքեյթբորդիստ շունն է եւ գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում:
Մահը վրա է հասել հոկտեմբերի 28-ին՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Նրա տիրոջ՝ Ռոնա Դեւիսի խոսքով, Թիլմանի մոտ հիվանդությունն ի հայտ է եկել ամռանը, նրա մոտ առիթմիա է հայտնաբերվել: Երբ շան ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են կենդանաբուժական կլինիկա, սակայն ճանապարհին նա սատկել է:
Թիլմանը ծնվել է 2005-ին եւ հայտնի դարձել այն բանից հետո, երբ նրա տերը 2007-ին YouTube-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ Թիլմանը սքեյթբորդով զբոսնում է:
Տերը նրան սովորեցրել է ոչ միայն սքեյթբորդ վարել, այլեւ սնոուբորդ եւ սքիմբորդ:











