Աշխարհի ամենաաղքատ նախագահ անունով հայտնի Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության հրավերով հոկտեմբերի 30-ին ժամանել է Թուրքիա։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝  Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկային Ստամբուլի օդանավակայանում դիմավորել է CHP-ի փոխնախագահ Վելի Աղբաբան եւ ուղեկցել հյուրանոց։

Խոսե Մուխիկան Թուրքիայում մնալու է 10 օր եւ հյուրընկալվելու է CHP-ի անդամ քաղաքապետերին։ Նախատեսված է հանդիպում նաեւ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։

Նշենք, որ Ուրոգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկոն մշտապես մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին։