Միջազգային հանրությունը պետք է մեծացնի Հայաստանի վրա ճնշումը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Բաքվում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանի ղեկավարը իսլամական աշխարհին երախտագիտություն է հայտնել ղարաբաղյան հարցում ցուցաբերած «արդարացի» դիրքորոշման համար։ Նա վստահություն է հայտնել, որ «հակամարտությունը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Հանդիպման ընթացքում Բաքվում Ուզբեկստանի դեսպան Իսմաթուլա Իգրեշեւը նշել է, որ Ադրբեջանի հավասարակշռված եւ մտածված քաղաքականությունը միջազգային ասպարեզում ավելի է ամրապնդում երկրի դիրքերը։ Ուզբեկստանի դեսպանն ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում իսլամական աշխարհի դիրքորոշումը չի փոփոխվել։