Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «Ոչ»–ի  ճակատի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 20-ին` ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում: (ֆոտոռեպորտաժ)

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, երեւանյան հանրահավաքի ավարտին հայտարարեցին «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները:

Նախապես պլանավորված երթը, որը պետք է տեղի ունենար այսօրվա հանրահավաքի ավարտին քաղաքի կենտրոնական փողոցներով, տեղի չունեցավ անձրեւի պատճառով:

Նշենք, որ «Ոչ»-ի ճակատին միացել են «Ժառանգություն», ՀԺԿ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը հոկտեմբերի 10-ից սկսվել է: