Պետրոզավոդսկի բնակչուհին Կատերինա Գյունինենը վերջին պահին փոշմանել է ու չի թռել «Կոգալիմավիայի» չվերթով, որը աղետի է ենթարկվել Հյուսիսային Սինայում:


Այս պահին Շարմ էլ-Շեյխում գտնվողն Կատերինա  Գյունինենը LifeNews-ին պատմել է, որ Եգիպտոս հանգստի մեկնելուց 3 օր առաջ որոշել է այնտեղ մեկնել ոչ թե Սանկտ Պետերբուրգից, այլ Մոսկվայից: Հակառակ դեպքում՝ նա եւ իր ընկերուհին նույնպես պետք է լինեին ճակատագրական չվերթի ուղեւորներին ցանկում: Նրանց փոշմանելու պատճառը եղել է տոմսերի առավել շահավետ գինը. Մոսկվայից չվերթը 12 հազար ռուբլով էժան է:

Ավելի վաղ Ռոսավիացիայում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները հայտնել էին, որ կործանված Airbus-ում եղել է 200 չափահաս ուղեւոր եւ 17 երեխա։ Ըստ վերջին տեղեկությունների՝ օդանավից հանել են մոտ 100 մարդու դի։