Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը գնացել է իր ընտրատեղամասը եւ քվեարկել։

Ինչպես թուրքական Mynet կայքը, Սելահաթին Դեմիրթաշը քվեարկությունից հետո հայտարարել է, թե ամբողջ Թուրքիայի միակ ցանկությունը խաղաղությունն է։ «Հույս ունեմ, որ այսօրվա ընտրությունների արդյունքը ամբողջ երկրի համար բարի արդյունք է լինելու»,-ասել է Դեմիրթաշը։

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հասցրել են քվեարկել նաեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի են ունենում Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման ընտրությունները։