ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես սպասվում էր, հայտարարել է Իրաքում ռազմական գործողության ավարտի մասին:

«ԱՄՆ-ը մեծ գին է վճարել, որ Իրաքի ապագան հանձնի նրա ժողովրդի ձեռքը: Գրելով այդ հրաշալի գլուխը ԱՄՆ պատմության մեջ՝ մենք կատարել ենք մեր պարտավորությունները: Այժմ ժամանակն է շրջել էջը»,- Օբամային մեջբերում է Vesti.ru-ն:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, 2010թ. օգոստոսի վերջին օրը Իրաքում ԱՄՆ-ի ռազմական առաքելության ավարտման պաշտոնական օրն է:

Սեպտեմբերի 1-ից Իրաքում, որտեղ ամերիկացիները մնացին 7 տարի, իրենց ծառայությունը կշարունակեն մոտ 50 հազար ամերիկացի զինծառայողներ: Նրանք շարունակելու են իրաքյան անվտանգության ուժերի ուսուցանումն ու մարտական գործողությունների ժամանակ նրանց աջակցումը:

Սեպտեմբերի 1-ից Իրաքում գործողությունը նոր անուն է ստանալու «Նոր արեւածագ»: Արդեն Բաղդադ է ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: