Տուլայում վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան ավտոբուսի վիրավոր ուղեւորներից 17-ը գտնվում են հիվանդանոցում։ Նրանցից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, 10 հոգի վնասվածքաբանության բաժանմունքում է, եւս 2 վիրավոր գտնվում է վիրաբուժական բաժանմունքում։ 5 մարդ ամբուլատոր բուժօգնություն է ստացել։ Այս մասին «Տուլսկիե նովոստի» գործակալությանը հայտնել է Ուզլովայայի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Նիկոլայ Ռուսակովը։

«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող բոլոր հիվանդները ծանր վիճակում են։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ բժշկական միջոցառումները։ Հիվանդների մի մասը վնասվածքաբանության բաժանմունքում է։ Բոլոր բժիշկներն աշխատում են, օգնություն ենք խնդրել մարզային հիվանդանոցից, հրավիրել ենք նեյրովիրաբույժի։ Ամեն բան արվում է Տուլայի մարզի առողջապահության նախարարության հետ համաձայնեցված»,- ասել է բժիշկը։

«Յունոստ» կինոթատրոնում տուժածներին ժամանակավոր օգնություն տրամադրելու կետ է բացվել։ Այս պահին այնտեղ գտնվում է 14 վիրավոր։