Հիշում եմ, երբ արթնացա, ավտոբուսն արդեն կողքի շրջված էր: Այս մասին «Տուլսկիե նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում նշել է Տուլայի մոտ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի ուղեւորներից մեկը:

«Հիշում եմ, որ քնած էի, արթնացա, իսկ ավտոբուսն արդեն կողքի շրջված էր: Ես մի թեթեւ գլխիս հարված էի ստացել: Սարսափելի է, մարդկանցից ոմանք գոռում էին, ոմանք ընկած էին, ծանր տեսարան էր»,-ասել է տղամարդը:

Նա իր կողքի նստարանին նստած տղամարդուն չի տեսել հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02-10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կմ-ին Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում  59 ուղեւոր է եղել։ Ուղեւորների մեջ երեխաներ չկան։ Այս պահին տեղեկություններ կան 8 զոհի եւ 47 տուժածի մասին։ Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին։