Ռուսաստանի ՆԳՆ-ն չի հաստատել Տուլայի մարզում Մոսկվա -Երեւան երթուղու ավտոբուսի վթարի տեսագրության իսկությունը: Ինչպես հաղորդում է «Տելետուլա»-ն, տեսախցիկը նկարահանել է «Մոսկվա -Երեւան» երթուղին իրականացնող երկու հարկանի ավտոբուսի շրջվելու պահը:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը վերջին տվյալով զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: