«Լենինգրադ» խմբի նախկին անդամ Ստաս Բարեցկին Սանկտ Պետերբուրգի Հոկտեմբերյան հրապարակում հրդեհել է իր BMW-ն: Երաժիշտը մեքենայի վրա բենզին է լցրել եւ այրել այն:
Իր արարքը նա բացատրել է ռուսական ավտոարտադրությունը սատարելու ցանկությամբ: «Պատժամիջոցներով մեզ չես վախեցնի, մենք ամեն ինչ ինքներս կարող ենք պատրաստել»,- ասել է Բարեցկին:
«Ֆոնտանկա»-ի փոխանցմամբ, ակցիայի ականատեսները հրշեջ-ծաառայություն են զանգահարել: Բարեցկին նշել է, որ 1998 թվականի արտադրության իր BMW 520-ը շուրջ 350 հազար ռուբլի արժե:
Օգոստոսին Բարեցկին iPhone եւ Samsung պլանշետ էր կոտրել Պետերբուրգի խանութներից մեկում: Այդ կերպ երաժիշտը վրդովմունք էր հայտնել այն կապակցությամբ, որ բջջային կապի սրահում ռուսական արտադրության սմարթֆոն չեն առաջարկում:











