Ռուս -հայկական պայմանագիրը՝ Գյումրիում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետը 49 տարով երկարաձգելու մասին, գործնականում անխուսափելի էր, քանի որ դրանում շահագրգռված էին ինչպես Երեւանը, այնպես էլ Մոսկվան, Day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին:
Բայց դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է, թե Ռուսաստանը պատրաստի որոշում չունի, թե ինչ պետք է անի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:
«Կարելի է միայն ենթադրել, որ պաշտոնական Մոսկվան կանի ամեն ինչ, որպեսզի կախնի այդ պատերազմը, իսկ Ղրղըզստանի դեպքերը վկայեցին, որ նա դեմ է ռուսական զորքերի օգտագործմանը Ռուսաստանի սահմաններից դուրս»,- նկատել է փորձագետը: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում համընկնում են ինչպես Մոսկվայի, այնպես էլ Վաշինգտոնի տեսակետները:
Ըստ Բելկովսոկու, ստատուս-քվոն դեռ երկար կպահպանվի: Իսկ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի դիրքորոշումները կախված կլինի գործողությունների տեւողությունից: «Եթե պատերազմը կարճ տեւի, գերտերությունները կճանաչեն դրանից հետո ձեւավորված ստատուս-քվոն»,-ասել է փորձագետը եւ հավելել, որ Բաքվի կողմից ռազմական գործողություններ սկսելու դեպքում ոչ ոք չի օգնի նրան:



























