Երեւանում ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին անդրադարձել է աշխարհի առաջնությունից հետո հրատապ դարձած մրցավարական սխալներին եւ դրանց կանխման համար տեսակրկնապատկերների կիրառմանը:

Պլատինին կտրականապես դեմ է արտահայտվել այդ նորարարությանը:

«Դեմ եմ կրկնապատկերին: Այո, մրցավարները չեն կարող ամեն ինչ տեսնել: Դրա համար ավելի լավ է ավելացնել մրցավարների թիվը խաղադաշտում: Ֆուտբոլը պետք է մնա մարդկային: Եվ, հետո կրկնապատկերների համակարգը հարուստների համար է: Չեմ կարողանում պատկերացնել, թե աղքատ երկրներում ինչպես է դա ներդրվելու: Եվ, վերջապես, եթե ընդունվի այդ համակարգը, մրցավարի կարիք այլեւս չի լինի: Այսօր հեռուստաընկերություններն են պահանջում կրկնապատկեր ստադիոնում, քանի որ դրա համար մենք պետք է վճարենք նրանց: Ես նախընտրում եմ այդ գումարը տալ ազգային ֆեդերացիաներին` դաշտեր կառուցելու, քան կրկնապատկերի համար: Եթե ավելացնենք մրցավարների քանակը կունենանք առաջընթաց»,- եզրափակել է Պլատինին: