Ռուսաստանցի եւ չինացի գիտնականները քննարկում են ուղեծրում «Երջանկության աստղ» անվանումով ցածր ուղեծրային արբանյակային գլոբալ համակարգ ստեղծելու հնարավորությունը:
Հաղորդվում է, որ երկու երկրների մասնագետների միջեւ խորհրդակցություններն անցկացվում են Dubai Airshow-2015 ավիատիեզերական հավաքի շրջանակում:
Ըստ Informing.ru-ի, եթե հաջողվի իրականացնել այս նախագիծը, ապա դրանում ավելի քան 100 արբանյակներ կներառվեն: Նպատակը ռուսաստանցի եւ չինացի օգտատերերին համացանցով ապահովելն է:




























