Ամերիկյան General Electric ընկերությունն ու ֆրանսիական Alstom-ը հաղթել են Հնդկաստանում անցկացված լոկոմոտիվների արտադրության մրցույթում: Այս մասին հաղորդում է հնդկական Financial Express պարբերականը:

Շուրջ 6.5 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրերով նախատեսվում է General Electric-ի 1.000 ջերմաքարշ եւ Alstom-ի 800 էլեկտրաքարշ արտադրել: Դրանք արտադրվելու են Բիհար նահանգում:

Մրցույթի պայմանների համաձայն, General Electric-ը 100 պատրաստի ջերմաքարշ պետք է մատակարարի, իսկ մնացած 900-ը պետք է արտադրի 10 տարվա ընթացքում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ֆրանսիական Alstom-ն իր հերթին բեռնատար գնացքների համար 5 պատրաստի էլեկտրաքարշ կմատակարարի, իսկ 795-ը 11 տարվա ընթացքում կարտադրի Հնդկաստանում: