Իրանը կստանա զենիթա-հրթռիային (ЗРС) С-300ПМУ-2 համակարգի չորս «Ֆավորիտ» դիվիզիոն, որոնք Սիրիայի համար էին նախատեսված, գրում է ռուսական  «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի աղբյուրին։ 

«Իրանցիները երկար ժամանակ ուսումնասիրում էին այն առաջավոր համակարգերը, որ առաջարկում էինք իրենց, այդ թվում նաեւ՝ «Անտեյ-2500», բայց նրանք անընդհատ պնդում էին, որ իրենց С-300 է անհրաժեշտ։ Չէին ուզում ընդունել այն փաստարկները, որ դրանք արտադրությունից հանվել են։  Արդյունքում սիրիացիների համար կառուցված С-300ПМУ-2-ը շատ տեղին դուրս եկավ, այդ առաջարկը հարմար էր նրանց»,- ասել է թերթի զրուցակիցը։

С-300ПМУ-2-ը պիտի Սիրիային փոխանցեին 2010-ի պայմանագրով, սակայն Դամասկոսը փաստացիորեն ստացավ ռադիոլոկացիոն կայանների մի մասը միայն։ Հետագայում, երբ քաղաքացիական պատերազմ սկսվեց,  Ռուսաստանը հրաժարվեց Արաբական  ЗРС վաճառել։

Գործարքի գումարը կարող է մոտ մեկ մլրդ դոլար կազմել, իսկ առաքումները կսկսվեն   2017-ի կեսից ոչ շուտ։ Դա կապված է իրանական զինվորականների պահանջով կատարվող լրացուցիչ աշխատանքների հետ։   

Նոյեմբերի 9-ին «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզոնը հայտարարել է, որ Իրանին С-300-ների մատակարարումն ուժի մեջ է մտել։