ՀՀ Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը սեպտեմբերի 1-ից նշանակվել է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն եւ տնօրինության նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով լիբանանցի Ջորջ Սֆեերին։ Ա. Ղուկասյանի նշանակման լուրը արդեն տեղակայված է բանկի պաշտոնական կայքէջում։
«Բիբլոս բանկ Արմենիան» լիբանանյան կապիտալով աշխատող ընկերություն է։ Բաժնետոմսերի 65 տոկոսը պատկանում է «Բիբլոս Բանկ SAL» ընկերությանը, 25 տոկոսը՝ Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկին, 10 տոկոսը՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության Միջազգային զարգացման հիմնադրամին (OFID)։
Ա. Ղուկասյանը բանկ ղեկավարելու փորձ արդեն ունի. 2007-09 թվականներին նա եղել է «Կոնվերս բանկի» գործադիր տնօրենը։ Մինչ այդ աշխատել է HSBC բանկում։



























