Ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի միջեւ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են ռուս–իրանական փոխգործակցության առանցքային կողմերը, այդ թվում` Առեւտրատնտեսական համագործակցության մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 12–ին կայացած նիստի արդյունքները։

Նախագահները պայմանավորվել են երկկողմ եւ միջազգային հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը շարունակել Գազարտահանող երկրների ֆորումի երրորդ գագաթնաժողովին մասnակցելու նպատակով նոյեմբերի 23–ին Պուտինի` Թեհրան այցի ժամանակ։