Սիլվեստր անունով փարիզցին քիչ էր մնում Փարիզի ահաբեկչության զոհերից մեկը դառնար. նա «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտերքում էր այն պահին, երբ այնտեղ երեք պայթյուն էր որոտացել։ Տղամարդու կյանքը փրկել էր սմարթֆոնը։
«Պայթած ռումբի բեկորներից մեկը խրվել էր հեռախոսի մեջ, որը բաճկոնի գրպանում էր։ Իսկական հրաշք է։ Անկեղծ ասած, ես ոչ մեկին չէի ցանկանա նման բան վերապրել»,-պատմել է նա iTele հեռուստաալիքի եթերում։
Բջջայինը մեղմել է թռչող բեկորի արագությունը, ինչի շնորհիվ Սիլվեստրը ողջ է մնացել՝ ստամոքսի թեթեւ վնասվածք ստանալով։ Դժբախտաբար, ոչ բոլորի բախտն է այդպես բերել, «Ստադ դե Ֆրանսի» մոտ չորս մարդ է զոհվել, տեղեկացնում է Lifenews-ը։











