Հարյուրավոր քաղաքացիներ այսօր՝ նոյեմբերի 14-ին, մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ, ապա Երեւանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած մոմավառությանը՝ ի հիշատակ Փարիզի 6 ահաբեկություններին զոհերին: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ֆրանսիայի հրապարակում մոմավառությանը մասնակցել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը կարմիր վարդեր դրեց Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանի մոտ եւ խոնարհվեց զոհերի հիշատակի առջեւ: Հրապարակում հնչեց հրապարակի հիմնը` «Մարսելիեզը»։

Մոմավառության մասնակիցները իրենց հետ բերել են «Մեր աղոթքները, սիրտն ու հոգին Ֆրանսիայի ժողովրդի հետ են», «Աղոթում ենք Փարիզի համար» «Vive la France», «Stop Terrorism» գրությամբ պաստառներ:

Հիշեցնենք, որ Երեւանի սրտում գտնվող հրապարակը պաշտոնապես Ֆրանսիայի հրապարակ անվանակոչվեց 2006թ. Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի Հայաստան այցի ընթացքում, 5 տարի անց՝ 2001թ. Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան այցի ժամանակ այնտեղ տեղադրվեղ աշխարհահռչակ Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն–Լըպաժի քանդակին։

Նոյեմբերի 13-ի ուշ երեկոյան Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:

Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am