«ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը, կարծում եմ, երկարատեւ է լինելու»,-«Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը`շարունակելով. «Այսպիսի նախաձեռնություն պետք է լինի եւ հետեւողական աշխատանք պետք է ծավալվի հնարավոր բոլոր մակարդակներում: Միաժամանակ մենք շատ ավելի հրատապ ու առաջնահերթ հարցեր պետք է լուծենք Արցախում: Հազարավոր հայեր պետք է գան ու ապրեն Արցախում: Ես սա վերաբնակեցում չեմ ուզում անվանել: Երբ մարդն իր հայրենիքի բնակավայրից մյուսն է տեղափոխվում, կամ օտարությունից գալիս է իր հողի վրա ապրելու, դա վերաբնակեցում չէ: Ազատամարտի, մեզ պարտադրված պատերազմի ժամանակ ոչ մի վերաբնակեցման ծրագիր էլ չկար, բայց հազարավոր ազատամարտիկներ գալիս էին Արցախ, մարտնչում էին, ազատագրում հայկական գյուղերը ու տուն կառուցում, այգի տնկում»: