Իրանի եւ Ադրբեջանի միջեւ նոր գազատարի շինարարությունից հետո ադրբեջանական գազի արտահանման ծավալները կաճեն մինչեւ տարեկան 10 միլիարդ խմ գազ, Trend-ին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդ Բաղիր Բահրամին:
Ադրբեջանում 2010-13 թթ. գազային տնտեսության զարգացման հատուկ ծրագրի կետերից մեկն էլ Քալմազ-Աստար նոր գազատարի շինարարությունն է՝ 360 կմ երկարությամբ: SOCAR ընկերության մասնագետներն արդեն սկսել նոր գազատարի տեխնիկա-տնտեսական հիմնավորումների մշակման աշխատանքները:
Բահրամիի խոսքով, ավելի վաղ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կարճաժամկետ պայմանագիր է ստորագրվել գազի գնման վերաբերյալ:
Շարունակվում են նաեւ գազային երկարաժամկետ պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները: Դեսպանը նշել է, թե իրանա-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ են մտել:




























