Գերմանիայի ոստիկանները Հանովերի մարզադաշտի հարեւանությամբ «շտապօգնության» մեքենայի տակ քողարկված բեռնատարում ռումբ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով DW Sport-ին:

Associated Press-ի փոխանցմամբ, Հանովերի ոստիկանության ղեկավարը հայտարարել է, որ իշխանությունները չեղյալ են հայտարարել է Գերմանիայի եւ Նիդեռլանդների միջեւ ընկերական ֆուտբոլային խաղը՝ պայթյունի սպառնալիքի մասին հստակ տեղեկություն ստանալուց հետո:

Հիշեցնենք, որ գերմանական Հանովերի մարզադաշտից ընկերական խաղից կարճ ժամանակ առաջ մարդկանց տարհանել էին: Սպասվում էր, որ խաղին հետեւելու են նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ նախարարների կաբինետի մի շարք անդամներ: