Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեուն Տեր-Պետրոյսանը անակնկալ  ելույթ է ունենալու ՀԱԿ սեպտեմբերի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքում:

Այս մասին սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Ելույթը շատ լուրջ, նոր շեշտադրումներ է ունենալու: Եւ կարծում եմ, որ մեր պայքարը նույնպես իր ելույթից հետո նոր ընթացք կստանա»,-հայտարարեց  Զուրաբյանը:

Նա հավելեց, որ ելույթում արծարծվելու են ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին խնդիրներին վերաբերող հարցեր:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն չի ընդունել Հայ Ազգային կոնգրեսի մաս կազմող ՀՀՇ-ի կողմից սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք իրականացնելու մասին հայտը: Հանրահավաքը ՀԱԿ-ն անցկացնելու է Մատենադարանին հարող տարածքում: