«Վաշինգտոն Նեյշենալս» եւ «Ֆլորիդա Մարլինս» բեյսբոլի թիմերի հանդիպման ժամանակ մեծ ծեծկռտուք է սկսվել սխալ նետումից հետո:

Վաշինգտոնցիների աութֆիլդեր Նյեր Մորգանը, ով հայտնի է իր անհավասարակշիռ բնավորությամբ հարձակվել է փիթչեր Քրիս Վոլստադի վրա: Նա սխալվել էր գնդակի նետման ժամանակ: Գնդակը հայտնվել էր Մորգանի թիկունքում: Կատաղած Մորգանը հարձակվել է Վոլստադի վրա: Ծեծկռտուքին մասնակցել է ամբողջ թիմը: