Ռուսաստանում նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է կալանքի որոշումը: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով, սակայն, դատարանը մերժել է միջնորդությունը:
Նշենք, որ Գառնիկ Հարությունյանը կալանավորվել է նոյեմբերի 4-ին, իսկ նոյեմբերի 12-ին նրան մեղադրանք է առաջադրվել «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան» հոդվածով:
Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին։ Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։





























