Հունգարիան մտադիր է միանալ ադրբեջանա-վրացա-ռումինական էներգետիկ AGRI նախագծին (Azerbaijan-Georgia-Romania Interconnector), որի իրագործումը թույլ կտա Կասպյան ավազանից հեղուկ գազ արտահանել Եվրոպա: Այս մասին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնիի հետ տեղի ունեցած բանակցություններից հետո, հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրոյան Բասեսկուն, հաղորդում է Trend  գործակալությունը:

Ադրբեջանական հեղուկ գազի Ռումինիա արտահանման նախագիծն իր մեջ ներառում է երկու տերմինալների կառուցում: Նախնական տվյալներով, նախագծի արժեքը կկազմի 4-6 մլրդ եվրո:

Հիշեցնենք, որ Ռումինիան, Վրաստանն ու Ադրբեջանը այս տարվա մայիսի 12-ին այդ նախագծի իրականացման նպատակով համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ արձանագրություն են ստորագրել: Ավելի վաղ, ապրիլի 13-ին կողմերը ստորագրել էին «Հեղուկ գազի եւ նրա տեղափոխման մասին» հուշագիր էին ստորագրել: