Սեպտեմբերի 3-ին Արզնի-Շամիրամ ջրանցքում խեղդված Կարեն Մելքոնյանի եղբայր՝ Ռուբիկ Մելքոնյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 15-ամյա Ռուբեն Մելքոնյանը՝ փոքր եղբոր Կարենի խողդվելու պահին եղել է նրա հետ ջրանցքի մոտ։ Եղբոր կորուստից ստացած սթրեսի հետեւանքով նրա առողջականը վատացել է, եւ այժմ նա գտնվում է Երեւանում բժիշկների անմիջական հսկողության ներքո։ Տեղեկացնենք, որ Կարենի հետ կապված դժբաղտ պատահարի ժամանակ, Ռուբեն եւ Կարեն Մելքոնյանների հետ է եղել նաեւ նրանց հորեղբոր որդին։
Ինչպես տեղեկացրել է NEWS.am-ը, սեպտեմբերի տեղի ունեցած պատահարի հետեւքանքով Արզնի-Շամիրամ ջրանցքում ջրահեղձ է եղել Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի բնակիչ Կարեն Օնիկի Մելքոնյանը, ծնված՝ 1996թ. մայիսի 28-ին: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզային փրկարար վարչության եւ Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից որոնումները սկսվել են սեպտեմբերի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում։ Փրկարար-որոնողական աշխատանքը շարունակվել է ողջ գիշեր։
Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, ժամը 4.30 սահմաններում, փրկարարները որոշում են ընդունել փակել Արզնի-Շամիրամ ջրանցքը, ապա դատարկել այն։ Համապատասխան գործողություններից հետո փրկարարները հայտնաբերել են երեխայի դին պատահարի վայրից 5 կմ հեռավորության վրա։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։




Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




























