Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիի մասնակցությունը Շվեյցարիայի հետ Եվրո-2012-ի ընտրական խաղին հարցականի տակ է:
Անգլիական տաբլոիդները հրապարակել են մարմնավաճառուհու հետ Ռունիի կապի մասին տեղեկություններ: Հայտնի է դարձել, որ ֆուտբոլային աստղը կնոջ հղիության ժամանակ չորս ամսում յոթ անգամ օգտվել է ոմն Ջենիֆեր Թոմփսոնի ծառայություններից` ամեն անգամ վճարելով հազար ֆունտ ստերլինգ:
Այժմ հարցականի տակ է ոչ միայն Ռունիի մասնակցությունն առաջիկա հանդիպմանը, այլեւ նրա անձնական կյանքը: “Իմ կյանքը փլատակներում է, ես այնքան հիմար էի: Կինս` Քոլինն ինձ չի ների եւ կհեռանա”,- ասել է Ռունին:




























